Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ «ՁորաՀԷԿ»-ի գործով քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։ Փաստաբանի խոսքով՝ հետապնդումը դադարեցվել է այն հիմքով, որ Օհանյանը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը։ Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված …