Արցախցիների բռնի տեղահանումը շարունակվում է։ Ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 68 386 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ «Շրջափակման մեջ էինք, ուտելու բան չկար արդեն․․․ Ծնողներիս ու հորեղբորս մի կերպ ենք համոզել դուրս գան, ասում են՝ իմ տունն է, իմ տեղն է․․․ Տղամարդկանց համար ավելի է դժվար է Արցախից հեռանալը, որովհետև իրենք են ազատագրել, իրենք …

