Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Թուրքական կողմի հաղորդմամբ՝ զրույցը վերաբերել է «Գազայի վրա Իսրայելի անօրինական հարձակումներին, պաղեստինցիներին հումանիտար օգնության ջանքերին և այն քայլերին, որոնք կարող են ձեռնարկվել տարածաշրջանում մշտական հրադադարի հասնելու համար»։ Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ «իսլամական աշխարհիը, մասնավորապես՝ Թուրքիան և Իրանը …

