Բելառուսը Ռուսաստանի հետ բարձրացրել է ԲելԱԷԿ-ի՝ սահմանվածից ուշ շահագործման հանձնելու պատճառով փոխհատուցում վճարելու հարցը։ Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է ԲԵԼՏԱ-ն: «Ըստ պայմանագրի՝ մենք նրանց (Ռուսաստան) առաջ բարձրացրել ենք փոխհատուցման հարցը։ Այստեղ ոչ մի արտառոց բան չկա։ Բայց նման հարցեր առաջացան այն պատճառով, որ կայանի գործարկման ժամկետները խախտվել են, և դրա պատասխանատվությունը …

