ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զգուշացրել է Թեհրանին զերծ մնալ Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի վրա հարձակումներից՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին ուղղված հազվագյուտ անձնական ուղերձում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Նրան ուղիղ ուղերձ է ուղղվել»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Կիրբին։ Նա չի նշել, թե կոնկրետ ինչպես է փոխանցվել ուղերձը …

