Ադրբեջանում հերթական լրագրողն է կալանավորվել

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Բաքվում կալանավորվել է ընդդիմադիր Kanal-13-ի լրագրող Շամո Էմինովը։ Դատարանը նրան երեք ամսով կալանավորելու որոշում է կայացրել մաքսանենգության մեղադրանքով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Կինը՝ Դուրդանա Էմինովան ասել է, որ նա ձերբակալվել է դեռևս դեկտեմբերի 22-ին, ինչից հետո իրենց տանը խուզարկություն է իրականացվել։

«Դեկտեմբերի 22-ի առավոտյան Շամոն տնից դուրս եկավ հարցազրույցի գնալու։ Ավելի ուշ ես դուրս եկա տնից և գնացի աղջկաս մոտ։ Երեկոյան ոստիկանությունից զանգ ստացա, որ ամուսինս իրենց մոտ է, խնդրեցին, որ բերեմ նրա դիպլոմը։ Երբ վերադարձա տուն՝ դիպլոմի համար, տեսա, որ բնակարանում ամեն ինչ ցրված է, ամուսնուս համակարգիչը չկա։ Պարզվում է՝ խուզարկություն է կատարվել»,- պատմել է Էմինովան։

Նա նշել է, որ հինգ օրվա ընթացքում ինքը չի կարողացել պարզել՝ ամուսնու հետ ինչ է կատարվել։ Միայն դեկտեմբերի 26-ին Էմինովը զանգահարել է տուն ու հայտնել, որ իրեն մեղադրում են մաքսանենգության մեջ, և դատարանն իր նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 3 ամիս 5 օր ժամկետով։ Կինը վստահեցնում է, որ ամուսինը ոչնչում մեղավոր չէ։

Հավելենք, որ նոյեմբերի 28-ին երեք ամսով կալանավորվել է ընդդիմադիր Kanal 13-ի ղեկավար Ազիզ Օրուջևը՝ «ապօրինի շինարարության համար», նրան սպառնում է երեք տարվա ազատազրկում։ Դեկտեմբերի 19-ին Ազիզ Օրուջևին լրացուցիչ մեղադրանք է առաջադրվել՝ Ադրբեջանի ՔՕ 206.3.2 հոդվածով (մաքսանենգություն):

Դեկտեմբերի 2-ին էլ դատարանը 30-օրյա կալանք է սահմանել Kanal-13-ի հաղորդավար Ռուֆաթ Մուրադլիի նկատմամբ։

Ավելի վաղ Բաքվի դատարանը չորս ամսով կալանավորել էր նաև Ադրբեջանի իշխանությունների կոռուպցիոն գործունեությունը հետաքննող AbzasMedia-ի տնօրեն Ուլվի Հասանլիին, գլխավոր խմբագիր Սևինջ Վաքըֆքըզիին, աշխատակից Մոհամմեդ Կեկալովին։ Նրանք մեղադրվում են փողերի  լվացման մեջ։ Դեկտեմբերի 1-ին Բաքվի Խաթայի դատարանը AbzasMedia-ի մեկ այլ լրագրողի՝ Նարգիզ Աբսալամովին երեք ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։

Օրերս էլ ձերբակալվել է Kanal 11 առցանց հեռուստաընկերության ղեկավար Թեյմուր Քերիմովը։ Դեկտեմբերի 12-ին Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանը Քերիմովի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել 4-ամսյա կալանքը։ Նրան մեղադրում են շորթման մեջ։

Կալանավորվել է նաև «Թուրան» գործակալության տնտեսական բաժնի խմբագիր Հաֆիզ Բաբալին։

Էմմա Չոբանյան