Շվեդիան վերացրել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նկատմամբ սահմանված էմբարգոն. Yeni şafak

Լուրեր

10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
Բոլորը

Շվեդիան, որը 2019 թվականի հոկտեմբերից Թուրքիայի դեմ էմբարգո է սահմանել պաշտպանական արդյունաբերության ոլորտում, 2022 թվականի սեպտեմբերին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկից հետո սկսել է նահանջել այս որոշումից։ Այս մասին գրում է իշխանամետ Yeni şafak-ը։

Նշվում է, որ Շվեդիան, որը չեղյալ էր հայտարարել Թուրքիայի համար ռազմական արտադրանքի արտահանման բոլոր թույլտվությունները, կրկին սկսել է հաստատել այս ոլորտում արտահանման թույլտվությունները։ Այս մասին նախօրեին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հայտարարել է ԱԳ փոխնախարար Բուրաք Աքչափարը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցով քվեարկության ժամանակ։

«Շվեդիան վերացրել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արտադրանքի էմբարգոն։ Գործընթացի (ՆԱՏՕ-ին անդամակցության) սկսվելուց հետո թուրքական ընկերությունների կողմից ներկայացված հայտերը դրական եզրակացություն են ստացել»,- ասել է Թուրքիայի ԱԳ փոխնախարարը։

Հավելենք, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նախօրեին ընդունել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու արձանագրության վավերացումը հաստատող օրինագիծը։

Էմմա Չոբանյան