ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբաևի՝ ֆրանսիական Le Monde-ին տված հարցազրույցին, որում վերջինն ադրբեջանական քարոզչական թեզերն է հնչեցրել Արցախի շրջափակման առնչությամբ։ «Ամիրբաևը հարցազրույցում անկեղծորեն խոստովանել է, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը և սովի զենքը օգտագործում է որպես քաղաքական գործիք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։ …