Երասխից՝ Զոդ․ ինչու է սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարանը կառուցվում նոր վայրում

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

«Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարանը Երասխից տեղափոխել է նույն՝ Արարատ համայնքի Զոդ բանավանի մերձակա տարածք։ Դեկտեմբերի 19-ին ընկերությունը Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքում սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարանի նախնական գնահատման հաշվետվությունը։
Փաստաթղթում հատուկ նշված է, որ գործարանի համար ընտրված տեղամասը գտնվում է ՀՀ պետական սահմանից (հեղ․՝ Թուրքիայի հետ) 5 կմ, իսկ Ադրբեջանի հետ սահամանից՝ 12․13 կմ հեռավորության վրա։ Երասխում, հիշեցնենք, կառուցվող գործարանից հակառակորդի դիրքերն ընդամենը 400 մետր հեռավորության վրա էին։

Երասխում 1.5 հա տարածքի փոխարեն, նոր վայրում գործարանին հատկացվել է 8.91 հա, որն, ըստ հաշվետվության, իրենից ներկայացնում է ծայրահեղ աղակալված, ուժեղ հիմնային հողեր՝ գյուղատնտեսության համար ոչ պիտանի։

Նախագծի մնացած տվյալները գրեթե նույնն են՝ դրա իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել 250 աշխատատեղ՝ 250 000 – 270 000դրամ աշխատավարձով։ Գործարանում ձուլման ընթացքում ավելացվող նյութերի արդյունքում ստացվելու են պահանջվող որակի պողպատի մակնիշներ՝ Fe-415, Fe-500, Fe-550։ Տարեկան արտադրողականությունը նախատեսվում է 108 000 տոնա սև մետաղի ջարդոնի վերամշակում։

Հիշեցնենք, որ Երասխում գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել էին մոտ 8 ամիս առաջ։ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, թե այդ նախագիծը հարվածում է տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և կարող է աղտոտել Արաքսի ջրերը։ Դրանից հետո Ադրբեջանը սկսել էր կրակել կառուցվող գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել էր գործարանի շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի երկու քաղաքացի: Իրավիճակը չփոխեց նաև տարածքում ԱՄՆ դրոշ բարձրացնելը։ 

Գայանե  Խաչատրյան