Իսրայելի կառավարությունը քննարկել է Եգիպտոսի խաղաղության ծրագիրը

Լուրեր

15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
Բոլորը

Գազայի հատվածում պատերազմին վերջ տալու՝ Եգիպտոսի առաջարկած ծրագիրը քննարկվել է Իսրայելի ռազմական կաբինետի ընդլայնված կազմով նիստում։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրին, փոխանցում է ՌԲԿ-ն։

Լրատվամիջոցի զրուցակիցներն ասել են, որ Իսրայելը դժվար թե համաձայնի ծրագրի բոլոր պայմաններին, որոնք, ի թիվս այլ բաների, ներառում են ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների մասնակցությունը Գազայի դաշտային ռազմական կառավարմանը։

Կնեսետի պատգամավոր Դեննի Դանոնը հայտարարել է, որ Թել Ավիվը պատրաստ է քննարկել առաջին փուլը, որը բաղկացած է իսրայելցի պատանդներին պաղեստինցի բանտարկյալների հետ փոխանակելու կետից։

«Մենք վճռական ենք անել այնպես, որ ՀԱՄԱՍ-ը չդառնա Գազայում որևէ ապագա համաձայնության մաս»,- ասել է նա։

Եգիպտական ​​ծրագիրը բաղկացած է երեք մասից։ Առաջին փուլը ներառում է հումանիտար զինադադար երկու շաբաթով՝ ևս երկու-երեք շաբաթով երկարաձգելու հնարավորությամբ։ Այդ ընթացքում ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի 40 իսրայելցի պատանդների՝ կանանց ու երեխաների, ինչպես նաև տարեց մարդկանց։ Դրա դիմաց էլ Իսրայելը պետք է ազատի 120 պաղեստինցի բանտարկյալերի, իսկ Գազայի հատվածում բացի ճանապարհը հումանիտար օգնության ու վառելքի համար։

Երկրորդ փուլը ներառում է պաղեստինյան ազգային երկխոսության մեկնարկը՝ «վերջացնելու բաժանումը» և ձևավորելու «տեխնոկրատների կառավարություն»՝ հող նախապատրաստելով Պաղեստինում ընդհանուր նախագահական ընտրությունների համար։ Երրորդ փուլում խոսքը է ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման և բոլոր գերիների փոխանակման մասին է։

«Հարցը սառեցված է իսրայելական կողմի նոր դիրքորոշմանը սպասելով»,- Al-Araby Al-Jadeed-ին ասել է եգիպտական ​​աղբյուրը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյաուն իր հերթին ավելի վաղ հայտարարել էր, որ պատերազմը հեռու է ավարտից։ Նրա կարծիքով՝ պատերազմի ավարտի նախադրյալներն են Գազայի հատվածի «ապաարմատականացումը, ապառազմականացումն ու ՀԱՄԱՍ-ի գոյության դադարեցումը»։

Էմմա Չոբանյան