Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում` արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Ֆրանսիայում ծանոթացել է քրեակատարողական առողջապահության համակարգում հեռաբժշկության ֆրանսիական փորձին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Քննարկվել են քրեակատարողական համակարգերում ձեռք բերված առաջընթացին, համակարգում կիրառվող թվային ծառայություններին, ինչպես նաև կրթական, սպորտային, արվեստի և այլ վերասոցիալականացման-վերականգնողական ծրագրերին առնչվող հարցեր: …

