Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի Գոմբորա անունով շունն անհետացել է։ Այս մասին հաղորդվում է նախագահի սոցիալական ցանցերի էջերում։ Նշվում է, որ շունը կորել է Մզիուրի այգու շրջակայքում։ Զուրաբիշվիլին շանը խնամքի է վերցրել 2019 թվականի գարնանը Գոմբորա լեռնանցքում՝ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ, և շանը հենց այդպես էլ կոչել է։

