Քրեական ենթամշակույթի դեմ պետք է անզիջում պայքար լինի. Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՔԿԾ նորանշանակ պետին

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Քրեակատարողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Ամբակում Գրիգորյանին․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱՆ ՔԿԾ նախկին պետ Սերգեյ Ատոմյանին կատարված աշխատանքի և Ծառայությունում ներդրած ավանդի համար:

Գրիգոր Մինասյանը հատուկ ընդգծել է, որ Ամբակում Գրիգորյանն ունի այն բարձր պրոֆեսիոնալիզմը, որի շնորհիվ արդեն իսկ մեկնարկած և առաջիկայում սպասվելիք ծրագրերը կկարողանան կյանքի կոչվել: Նախարարը նշել է, որ օր ու գիշեր պետք է աշխատել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դրած նշաձողին հասնելու համար:

ՔԿԾ նախկին պետ Սերգեյ Ատոմյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և ընդգծել, որ Ծառայություն ղեկավարելը բավականին բարդ է՝ հաշվի առնելով նրա յուրահատկությունները։ Նա նշել է, որ Ամբակում Գրիգորյանը բարձր կամային հատկանիշներ ունեցող անձ է ու կկարողանա ղեկավարել Ծառայությունը:

Գրիգոր Մինասյանը նշել է նաև, որ ցանկալի արդյունքներ արձանագրելու համար անհրաժեշտ է մի շարք բարեփոխումներ իրականացնել: Անդրադարձ է կատարվել քրեական ենթամշակույթի դեմ անզիջում պայքարին ու այս ուղղությամբ առաջիկայում իրականացվելիք աշխատանքներին:

Քննարկվել են 2024 թ.-ից մեկնարկող Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ատեստավորման գործընթացի մանրամասները: Նախարարը ևս մեկ անգամ նշել է, որ Ծառայությունը պետք է համալրված լինի որակյալ կադրերով, որոնց շնորհիվ էլ հնարավոր կլինի պայքարել թե՛ քրեական ենթամշակույթի, թե՛ հիմնարկներ ներթափանցող արգելված իրերի դեմ:

Ամբակում Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու պաշտոնում իրեն նշանակելու համար և վստահեցրել, որ համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանան հասնել հաջողությունների, և կիրականացվեն համակարգին վերաբերելի բոլոր ծրագրերը: Այնուհետ նախարարը և Քրեակատարողական ծառայության ղեկավար կազմը քննարկել են Ծառայությունում առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները:

Գրիգոր Մինասյանը նշել է, որ առաջիկայում սպասվելիք փոփոխությունները լավարկելու են Ծառայության որակը:

Արդարադատության նախարարը ևս մեկ անգամ շնորհավորել է նորանշանակ պետին ու մաղթել արդյունավետ և բեղմնավոր աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությանը: