Երևանը Բաքվից նոր առաջարկներ է ստացել
Քաղաքականություն
25.12.2023 | 16:06Պաշտոնական Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվի նոր առաջարկները։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։
Գերատեսչությունը բովանդակության մանրամասները չի բացահայտում։
Ադրբեջանական կողմը ԱԳ նախարարի մակարդակով դեռ երեկ էր հայտարարել, որ Երևանին փոխանցել է նախագծի առաջարկը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Հայաստանից առաջարկությունները ստացել էր մեկ ամիս առաջ։