«Վուչիչը գող է»․Սերբիայի ընդդիմությունը գրոհել է Բելգրադի քաղաքային խորհրդարանի շենքը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Կիրակի երեկոյան մի քանի հազար մարդ Բելգրադի խորհրդարանի շենքի մոտ ցույց է անցկացրել՝ պահանջելով չեղյալ հայտարարել մեկ շաբաթ առաջ կայացած խորհրդարանական և տեղական ընտրությունների արդյունքները։ Քաղաքային խորհրդարանի շենքում է գտնվում Հանրապետական ​​ընտրական հանձնաժողովը, գրում է Meduza-ն։

Ընդդիմության  ակցիան ղեկավարել են «Սերբիան ընդդեմ բռնության» դաշինքի առաջնորդներ Մարինիկա Թեպիչը և Միրոսլավ Ալեքսիչը։ Ակցիայի ընթացքում ցուցարարները փակել են քաղաքի կենտրոնական փողոցը՝ Կրալյա Միլանան, որի վրա գտնվում է շենքը, իսկ դրանից 100 մետր հեռավորության վրա Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի նստավայրն է։ Քաղաքային խորհրդարանի մուտքի մոտ հավաքվածները վանկարկել են՝ «Վուչիչը գող է»։

Ցուցարարները մի քանի անգամ փորձել են ներխուժել շենք, նրանք վնասել են պատուհաններն ու դռները։ Ոստիկանությունը թույլ չի տվել՝ ցուցարարների դեմ արցունքաբեր գազ կիրառելով։ Ցույցերի ընթացքում Ալեքսանդր Վուչիչը հեռուստաընկերությամբ արտակարգ ուղերձով է հանդես եկել։ Նա հայտարարել է, որ տարածաշրջանում շատերը սկսել են «տոնել և խոսել հաջող հեղափոխության մասին», բայց, ըստ նրա, «իշխանությունները կպահպանեն Սերբիայի ազատությունը»: Վուչիչը նաև հայտնել է, որ այլ երկրների հատուկ ծառայությունները  նախազգուշացրել են Բելգրադին նախապատրաստվող ցույցերի մասին։

Վարչապետ Անա Բրնաբիչն էլ ասել է, որ նման տեղեկատվություն է իշխանություններին փոխանցել Ռուսաստանը։ Ոստիկանությունը ցուցարարներին տարածքից հեռացրել է տեղական ժամանակով ժամը 22-ի սահմաններում։ Ոստիկանությունը բերման է ենթարկել 38 մարդու։ Անա Բրնաբիչը հայտնել է, որ բողոքի ցույցերի ընթացքում վիրավորվել է ավելի քան 30 ոստիկան, իսկ Սերբիայի ընդդիմությունը ոստիկաններին մեղադրել է ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ։

Սերբիայի անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո Վուչիչը ևս մեկ ուղերձով է հանդես եկել։ Նա հայտարարել է, թե ոստիկանությունը շարունակելու է ձերբակալությունները և «գտնելու է անկարգությունների հետ կապ ունեցողներին»։

«Սերբիան ընդդեմ բռնության» ընդդիմադիր դաշինքի կողմնակիցները  բողոքի ցույցերը սկսել էին երկրում դեկտեմբերի 17-ին կայացած խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը: