Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովը տեղի է ունենալու Անկարայում մարտի 16-ին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահականի հանրային կապերի բաժնին։ «Թուրքիայի կողմից կազմակերպված Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովը տեղի կունենա 2023 թվականի մարտի 16-ին նախագահական համալիրում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Էմմա Չոբանյան