Գազայից հայտարարել են․ Իսրայելի հարձակումներից ի վեր սպանվել է 100 լրագրող

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Համաձայն Գազայի կառավարության լրատվական գրասենյակի հրապարակած նոր տվյալների՝ հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում դաժան պատերազմի մեկնարկից ի վեր սպանված լրագրողների թիվը հասել է 100-ի։ Հաղորդում է Al Jazeera-ն։

Պաղեստինցի լրագրող Մուհամեդ Աբու Հվեյդին վերջինն էր, ով սպանվեց շաբաթ օրը Գազա քաղաքի արևելքում գտնվող իր տան վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով։

Գազայի պաղեստինցի պաշտոնյաներն ասում են, որ այդ թիվը կարող է շատ ավելի մեծ լինել: Այնուամենայնիվ, Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալների համաձայն՝ հակամարտության ընթացքում առնվազն 69 լրագրող է զոհվել, այդ թվում՝ «Al Jazeera Arabic»-ի օպերատոր Սամեր Աբուդաքան:

«Գազայի հատվածում 50-ից ավելի լրատվամիջոցների տարածքներ կամ գրասենյակներ ամբողջությամբ կամ մասամբ ավերվել են Իսրայելի հարձակումների հետևանքով։ Հարյուրավոր պաղեստինցի լրագրողներ և նրանց ընտանիքները բռնի տեղահանվել են դեպի հարավ»,- նշում է աղբյուրը։