Թուրքիայից 123 իրավապաշտպաններ դիմել են միջազգային կազմակերպություններին՝ Արցախին օգնություն ցուցաբերելու համար։ «Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը, ակտիվ դիրքորոշում ցուցաբերել»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ։ Պահանջվում է նաև շտապ մարդասիրական օգնություն և օդային փոխադրումներ իրականացնել՝ տարածաշրջանում արգելափակված խաղաղ բնակիչներին անվտանգ վայրեր տարհանելու համար։ «Ադրբեջանական բռնապետության միակ նպատակը հայկական գոյությանը վերջ …

