ՀՀ ԱԳ նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանին են փոխանցվել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկները։ «Հետևելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 18-ի հրապարակային հայտարարությանը՝ ակտիվացնելու դիվանագիտական ջանքերը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու համար, հայկական կողմն ադրբեջանական կողմին է ներկայացրել համաձայնագրի հետ կապված իր 6-րդ առաջարկը։ Հայաստանը հավատարիմ է մնում նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների …

