Մեզանում պետությունն ավելի փոքր արժեք է, քան ազգը, սփյուռքում` հատկապես. Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
Բոլորը

«Ամբողջ աշխարհում հարձակում է տեղի ունենում ժողովրդավարության վրա: Դիսկուրսը, թե պետք է լինել ավտորիտար` մարտահրավերներին դիմագրավելու համար, գնալով ուժգնանում է: Հայաստանում այս պահին չունենք կայուն ժողովրդավարության երաշխիքներ, հատկապես եթե հաշվի առնենք դրսի, մասնավորապես` Ռուսաստանի ճնշումները»,-Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում արձակագիր, հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը: Նրա խոսքով` աշխարհում ժողովրդավարական և ոչ ժողովրդավարական համակարգերի միջև պատերազմ է: Ինչ վերաբերում է Հայաստանին, գրողի համոզմամբ, մեր երկիրն էլ մտել է ռիսկի աշխարհ և գաղափարական մակարդակում ասում է`ես ժողովրդավարության հետ եմ:

Գևորգ Տեր-Գաբրիելյանն այն կարծիքին է, որ տարիների ընթացքում միֆականացված ազգայնականությունը դարձավ մեր միակ գաղափարախոսությունը. «Մեզանում պետությունն ավելի փոքր արժեք է, քան ազգը, սփյուռքում` ատկապես: Մեզ մոտ գիտական գաղափարախոսությունը չզարգացավ»:

Մեր զրուցակիցը խոսում է նաև ժամանակակից հայ գրականության մասին` նկատելով, որ գավառականությունը միշտ եղել է և այժմ էլ առկա է նաև այս ոլորտում. «Գրողներից ամեն մեկն իր փոքր պարտեզն է մշակում, չկա մտքերի փոխանակում, քննարկում հասարակության հետ, չկան գրախոսություններ, մի խոսքով` ինֆրակառուցվածքը չկա: Գրողները միմյանց հետ մրցում են ճղճիմ հարցերի շուրջ, այլ ոչ`բարձունքներ գրավելու: Այս ոլորտում էլ կա գավառականություն, որն, առհասարակ, վտանգ է մեր երկրի համար. այն կարող է երկրորդ աշխարհից գցել մեզ երրորդ աշխարհ, ապա` չորրորդ, և առանձին «պարտեզներով» դրա դեմ պայքարելը դժվար է»,-ասում է նա:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան