Յոթ երեխաների հետ դրսում մնացած արցախցի կնոջը Factor TV-ի ահազանգից հետո ապահովում են տնով և առաջին անհրաժեշտության պարագաներով

Լուրեր

07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Բոլորը

Factor TV-ի հրապարակումից հետո Արցախից բռնի տեղահանված և փողոցում հայտնված բազմանդամ ընտանիքին աջակցություն է առաջարկվել։

Հիշեցնենք` Factor TV-ին երեկ գրել էր, որ Արցախից բռնի տեղահանված Հայկանուշը և նրա 7 երեխաները, որոնցից վեցն անչափահաս են, հայտնվել են դրսում։ Նրանք ցրտին շուրջ վեց ժամ մնացել էին ՀՀ կառավարության շենքի դիմաց և խնդրում էին իրենց կացարանով ապահովել։

Այսօր ընտանիքի հետ է կապվել բարեգործական կազմակերպություններից մեկը և նրանց առաջարկել անվճար բնակարան` մեկ տարի ժամկետով, Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում։

Բարերարները կապահովեն այս ընտանիքի տեղափոխումը Բարեկամավան, ընտանիքին կտրամադրվեն անկողնային պարագաներ, առաջին անհրաժեշտության այլ իրեր, սնունդ, ձմեռվա համար փայտ, ինչպես նաև ընտանի կենդանիներ:

Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց նաև ընտանիքի մայրը` Հայկանուշ Յակոպովնան։

Հիշեցնենք` նա երեխաների հետ Արցախից բռնի տեղահանվելուց հետո վարձով ապրել է Սյունիքի մարզի Խոտ գյուղում, պետության կողմից հաստատված աջակցությունները չստանալու հետևանքով չի կարողացել վճարել տան վարձը եւ հայտնվել դրսում։

Մեր հրապարակումից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սկսել է զբաղվել ընտանիքին հասանելիք աջակցությունը տրամադրելու հարցերով։

Նարեկ Կիրակոսյան