ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում (այսուհետ՝ Ընկերություն)՝ ՀՀ մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն ու հսկողություն իրականացնող մարմնում ՀՀ ներկայացուցչի լիազորություններից բխող վերահսկողության ապահովման նպատակով իրականացված ուսումնասիրության արդյունքները․ տեղեկացնում են ՊՎԾ-ից։ Ուսումնասիրությամբ արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ և համակարգային խնդիրներ, …

