Իրավիճակը ԼՂ-ում մնում է բարդ։ Ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա ցավակցություն է հայտնել Ստեփանակերտի մերձակայքում հրդեհի հետևանքով զոհվածների հարազատներին ու մտերիմներին ու նշել, թե «ռուս խաղաղապահները անմիջական մասնակցություն են ունեցել հրդեհաշիջմանը, տեղում անհապաղ բժշկական օգնության ցուցաբերմանն ու օգնությանը»։ Ըստ Զախարովայի՝ տեղում ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ՝ նորմալ կյանքի …

