LʼOreal-ի հիմնադրի թոռնուհին դարձել է աշխարհում առաջին կինը, ում կարողությունը գերազանցել է 100 միլիարդ դոլարը

Լուրեր

15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Բոլորը

L’Oreal-ի հիմնադրի թոռնուհին՝ ֆրանսիական կոսմետիկ ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Ֆրանսուազ Բետանկուր-Մայերսը դարձել է աշխարհում առաջին կինը, ում կարողությունը գերազանցել է 100 միլիարդ դոլարը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը, որին վկայակոչում է Meduza-ն։

Ըստ Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսի՝ դեկտեմբերի 28-ին նրա կարողությունը հասել է 100,2 միլիարդ դոլարի: Սա տեղի է ունեցել LʼOreal-ի բաժնետոմսերի ռեկորդային գնի ֆոնին: Բետանկուր-Մայերսն ընտանիքի հետ միասին ընկերության 33 տոկոսի սեփականատերն է։

Լրատվամիջոցը նշում է, որ Ֆրանսուազ Բետանկուր-Մեյերսի կարողությունը դեռ զգալիորեն զիջում է իր հայրենակից, LVMH խմբի ղեկավար Բեռնար Առնոյի կարողությանը, որը գնահատվում է 179,4 միլիարդ դոլար։

L’Oreal ընկերությունը հիմնադրվել է 1909 թվականին Էժեն Շյուլեի կողմից։ Բետանկուր-Մայերսը հարստացել է մոր՝ Լիլիան Բետանկուրի մահից հետո, որից ժառանգել է LʼOreal-ի բաժնետոմսերի 33%-ը։ 2018 թվականին Ֆրանսուազն ու նրա ընտանիքը 42,2 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցրել են 18-րդ տեղը Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում։ 2023 թվականին Forbes-ը Բետանկուր-Մայերսի կարողությունը գնահատել  է 99,9 միլիարդ դոլար։

Էմմա Չոբանյան