Նույնիսկ մեծ խավարից հետո լույս է բացվում, Արցախը վերադառնալու է մեզ. Ռուբեն Հախվերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
Բոլորը

«Ես դա կորուստ չեմ համարում, կորցրածը վերադառնալու է: Ինչպես ասվում է Սուրբ գրքում՝ «Եվ քամին վերադառնում է ի շրջանս յուր»: Ժամանակ է, պետք է անցնի, գետը հոսում է, մի տեղ կանգ է առնում»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում երգիչ, երգահան Ռուբեն Հախերդյանը՝ անդրադառնալով Արցախի կորստին:

Նրա տպավորությամբ՝ մենք չենք հաշտվել Արցախը կորցնելու մտքի հետ, ուղղակի պետք է համբերատար լինենք. «Տքնաջան, եզի նման պետք է վարենք մեր հողը: Ի վերջո, վստահ եմ, որ Արցախը վերադառնալու է մեզ երեսուն, թե հիսուն տարի հետո»:

Ռուբեն Հախվերդյանը խոսում է նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական կյանքից։

«Վարչապետին պետք է փոխել, նա պետք է ասի՝ կա՛մ էս կողմ ենք գնում, կա՛մ էն կողմ, որովհետև անընդհատ էս կողմ-էն կողմ թռչելով չի լինի՝ կա՛մ պետք է դեպի ազատ աշխարհ շրջվել, կա՛մ Ռուսաստան՝ մեռնող, ֆեոդալական, հետամնաց երկիր: Եթե պետք է մտածենք, որ ռուսը չլինի, մենք էլ չենք լինի, ավելի լավ է՝ չլինենք: Քավորսանիկային մաֆիոզ խմբավորումները, ռուսամոլ տականքները մեզանում շատ են: Մինչդեռ Ռուսաստանը գլորում է մեզ անդունդը, ուզում է մեզ «բուտերբրոդ» անել «Զանգեզուրի միջանցքով»»,- ասում է նա:

Երգահանն անդրադառնում է նաև մեր մտավորականությանը, խոսում խնդիրների մասին. «Մեր ժողովուրդը չունի էլիտա, բայց նախկինում կար երևանյան մտավորականություն: Իսկ եթե ազգը չունի էլիտա, նմանվում է խոզի բոլուկի: Իմ հույսը երիտասարդ սերնդի վրա է»:

Ռուբեն Հախվերդյանը խոսում է մեր հանրության շրջանում տիրող բարոյահոգեբանական վիճակի մասին. «Ո՞վ է հիշեցնողը, որ մենք հաղթանակած ազգ ենք, բոլորը կասկածում են բոլորի վրա: Մարդկանց մեջ գզվրտոց մտցնելը շատ ձեռնտու է Ռուսաստանին. այդ միջոցով ժողովուրդը բարոյազրկվում է»:

Երգահանը, սակայն, այն համոզման է, որ դժվարին իրավիճակներում երբեք չպետք է կորցնել հույսը։

«Ով իր հույսը կորցնում է, սատանայի հետ է ընկերանում։ Ես երբեք իմ հույսը չեմ կորցրել: Նույնիսկ մեծ խավարից հետո լույս է բացվում»,- եզրափակում է Ռուբեն Հախվերդյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան