ՌԴ-ն Ուկրաինային հարվածելու համար արդեն օգտագործել է Հյուսիսային Կորեայից ստացած բալիստիկ հրթիռները․ Սպիտակ տուն

Լուրեր

07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
Բոլորը

Հյուսիսային Կորեան վերջերս Ռուսաստանին բալիստիկ հրթիռների արձակման կայաններ և մի քանի հրթիռներ է մատակարարել, և ռուսական զորքերն արդեն դրանք արձակել են Ուկրաինայի ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին՝ հավելելով, որ ԱՄՆ-ն այդ հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ նրա՝ վերջին օրերին «ռուսական ուժերը հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներից առնվազն մեկն արձակել են Ուկրաինայի ուղղությամբ», որը, ըստ երևույթին, ընկել է բաց տարածքում:

«Սա էական և անհանգստացնող էսկալացիա է Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստանին աջակցության առումով»,- ասել է Քիրբին:

Նա նշել է, որ Իրանը Ռուսաստանին փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ չի մատակարարել, սակայն Վաշինգտոնը կարծում է, որ Մոսկվան մտադիր է հրթիռային համակարգեր գնել Թեհրանից:

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ դատապարտում է Ուկրաինայի դեմ վերջին հարձակումների ժամանակ Հյուսիսային Կորեայից գնված բալիստիկ հրթիռներ օգտագործելու՝ Ռուսաստանի որոշումը:

«Մենք Հյուսիսային Կորեային կոչ ենք անում դադարեցնել զենքի մատակարարումը Ռուսաստանին», – ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ: