Պենտագոնը հայտարարել է, որ չի կարող Կիևին փոխանցել նախատեսված 4,2 միլիարդ դոլարի օգնությունը

Լուրեր

07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
Բոլորը

Պենտագոնը զուտ պաշտոնական լիազորություններ ունի՝ 4,2 միլիարդ դոլար ծախսելու Կիևին զենք մատակարարելու համար, սակայն այդ միջոցների հատկացումը հնարավոր չէ՝ առանց ԱՄՆ Կոնգրեսի կողմից ֆինանսավորման հաստատման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է գերատեսչության մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը:

«Մենք լիազորություններ ունենք այդ միջոցները ծախսելու, բայց չունենք համալրման միջոցներ, որպեսզի համալրենք մեր սեփական պաշարները։ Լիազորություն ունենալը դեռ չի նշանակում, որ այդ ֆինանսական միջոցները հասանելի են»,- ասել է Ռայդերը ճեպազրույցի ժամանակ։

Խոսքը սպառազինությունների փոխանցման նախագահական ծրագրի (PDA) մասին է, որի շրջանակներում ԱՄՆ պաշտպանության նախարարությունը լիազորություն ունի ծախսել մոտավորապես 4,2 միլիարդ դոլար:

Ռայդերը հայտնել է, որ քանի դեռ Կոնգրեսը չի հաստատել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դիմումը, այդ թվում, Ուկրաինային օգնություն հատկացնելու մասին, Վաշինգտոնը չի կարողանա օգնություն ցուցաբերել Կիևին:

Միջոցները, որոնց մասին խոսում է Ռայդերը, հայտնվել են այն բանից հետո, երբ սխալ է հայտնաբերվել Ուկրաինային տրամադրվող օգնության գնահատման մեջ, որը Պենտագոնին հնարավորություն է տվել ևս ավելի քան վեց միլիարդ դոլար ծախսել Կիևին օգնություն տրամադրելու վրա։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կօգնի Ուկրաինային «այնքան, որքան անհրաժեշտ է», բայց արդեն ոչ պարտադիր այնպես, ինչպես նախորդ տարիներին։ Նա նշել է, որ առանց Վաշինգտոնի լրացուցիչ օգնության Կիևի համար շատ դժվար կլինի, և հույս է հայտնել, որ կոնգրեսականները համաձայնության կգան այս հարցում։