Ավարտվել է Վաղարշապատ համայնքի 48-ամյա բնակչուհու կողմից խաբեությամբ զգալի չափի գումարներ հափշտակելու դեպքերի վերաբերյալ բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել է, որ նշված անձը, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, կեղծելով իրականությունը՝ ներկայացել է որպես Էջմիածին քաղաքում գտնվող 2 բնակարանների սեփականատեր՝ լինելով դրանցից մեկի վարձակալը, …

