Սկանդալային ձերբակալությունից մինչև թատրոնի փակում և նույնիսկ «Օսկար». 2023-ի մշակութային թոհուբոհը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:15
ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար
25.06.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ում անկայունության հրահրման ճանապարհով, չհաջողվեց ապալեգիտիմացնել ընտրության արդյունքները․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գոյության համար պայքար, սկանդալային հայտարարություններ, ձերբակալություն. մշակույթի ոլորտում 2023-ի մի շարք իրադարձություններ դժվար էր մշակութային անվանել։ Factor TV-ն առանձնացրել է ամենաաղմկահարույց դեպքերը։

Եվ այսպես, թատերական ոլորտի գործիչների շրջանում իսկական խառնաշփոթ սկսվեց, երբ հայտնի դարձավ, որ ԿԳՄՍ նախարարությունը որոշել է փակել «Գոյ» թատրոնը՝ միավորելով այն Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ։ Անձնակազմը դիմեց հանրությանը՝ աջակցության համար։ Նախարարությունից, սակայն, շարունակում էին պնդել՝ թատրոնն ունի թերացումներ բովանդակային և ֆինանսական հաշվետվությունների մեջ, չունի բավարար ռեսուրսներ՝ լուսաձայնային տեխնիկա, թերանում է հյուրախաղային գործունեության մեջ:

«Գոյ»-ը դատական հայց ներկայացրեց Կառավարության որոշման դեմ։ Գործը դեռ դատաքննության փուլում է։ Ավելի ուշ, սակայն, հայտնի դարձավ, որ «Գոյ» թատրոնում նոր տնօրեն է նշանակվել: Դրանից հետո «Գոյ» թատրոնի անձնակազմը բողոքի ակցիա իրականացրեց ԿԳՄՍ նախարարության մոտ՝ պահանջելով նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը:

Թատրոնի անձնակազմը պնդում է, որ տնօրեն նշանակված Կարեն Սիմոնյանին ոչ ոք չի ճանաչում, իսկ նախկին տնօրեն Սարգիս Չոլոյանին հեռացնելու պատճառն այն է, որ Չոլոյանը հետին ամսաթվով չի ստորագրել «Գոյ»-ը Սունդուկյան թատրոնին միացնելու փաստաթուղթը: Թատրոնում մթնոլորտը շարունակվում է լարված մնալ: «Գոյ»-ի անձնակազմը մտավախություն ունի, որ նոր տնօրենը համաձայնություն կտա միավորմանը։

Սոցիալական ցանցերում բուռն քննարկումների առիթ տվեցին Հանրային հեռուստաընկերության եթերում երգիչ Սուպեր Սաքոյի դատողությունները Կոմիտասի մասին։ Այս հայտարարությունից շատ չանցած՝ համացանցում իսկական գրոհ սկսվեց երգչի նկատմամբ, իսկ ոլորտի մասնագետները խիստ քննադատության ենթարկեցին նման գնահատականները։ Քննադատությունների ալիքը չմարեց անգամ այն բանից հետո, երբ Սուպեր Սաքոն հայտարարեց, թե ցանկանում է ֆինանսավորել Կոմիտասի մասին մուլտֆիլմի նկարահանումը:

Կրքերը թեժացան նաև այն ժամանակ, երբ քաղաքային իշխանությունը հայտարարեց, որ Երևանում Շառլ Ազնավուրի հուշարձան կտեղադրվի, և հրապարակեց քանդակագործ Դավիթ Երևանցու առաջարկած մանրակերտը։ Քննադատության առիթ էր տվել ոչ միայն էսքիզը, այլև այն, որ քանդակագործն ընտրվել է առանց մրցույթի։

Որոշ մասնագետներ ճիշտ ընտրված չէին համարում նաև արձանի տեղադիրքը՝ Ֆրանսիայի հրապարակը։ Դրանից հետո քաղաքապետարանը որոշեց քանդակի նախագծի բաց մրցույթ հայտարարել, բայց քննադատությունների ալիքն այս անգամ չշրջանցեց բաց մրցույթում ներկայացված 37 հայտ-էսքիզները։ Արդյունքում 37 հայտերից որևէ մեկը հավանության չարժանացավ հանձնաժողովի կողմից։ Երևանի ավագանին որոշեց նոր մրցույթ հայտարարել և փոխել նաև քանդակի տեղադիրքը՝ դիտարկելով Ազնավուրի արձանը հենց իր անունը կրող հրապարակում տեղադրելու հնարավորությունը։

Մշակութային դաշտի համար շոկ էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ձերբակալության լուրը: Նրան մեղադրանք ներկայացվեց առանձնապես խոշոր չափերի խարդախության համար: Մի շարք արվեստագետներ միացան Սմբատյանի խափանման միջոցը փոխելու միջնորդագրին: Ավելի ուշ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով: Դիրիժորն արդարացվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան