Ավիատոմսի ծախսի փոխհատուցում՝ 16-30 տարեկանների համար. կարգի փոփոխություն

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվում է «Միջազգային փառատոներին, խորհրդաժողովներին, մրցույթներին, գիտաժողովներին, սեմինարներին, դասընթացներին և այլ հանրային միջոցառումներին ՀՀ երիտասարդների և երիտասարդական պատվիրակությունների մասնակցության աջակցություն» ծրագիրը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ծրագրին հնարավոր է դիմել ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 5-ի N 614-Ա/2 հրամանով հաստատված կարգի համաձայն, որում կատարվել են փոփոխություններ:

Ծրագրով նախարարության կողմից ավիատոմսի ծախսի փոխհատուցում կարող են ստանալ 16-ից մինչև 30 տարեկան երիտասարդները կամ նույն տարիքի երիտասարդներից կազմված մինչև հինգհոգանոց խմբի անդամները:

Կարգի համաձայն՝ աջակցություն կտրվի.

  1. Երիտասարդների կամ երիտասարդական հասարակական կազմակերպությունների անդամներին՝ միջազգային երիտասարդական միջոցառումներին, այդ թվում՝ համաժողովների, աշխատաժողովների, լրացուցիչ և շարունակական կրթության դասընթացների և երիտասարդների կարողությունների զարգացմանն ուղղված այլ միջոցառումների մասնակցելու համար,
  2. Երիտասարդ մասնագետներին՝ կրթական, գիտական, մշակութային, մարզական և հանրային կյանքի այլ ոլորտներում /առողջապահական, բնապահպանական/ կազմակերպվող միջազգային դասընթացներին, աշխատաժողովներին, համաժողովներին, կարողությունների զարգացման միջոցառումներին մասնակցելու համար: Փոխհատուցումը կարող է տրամադրվել բացառապես այն դեպքերում, երբ միջոցառումների խորագրում շեշտադրված է դրանց երիտասարդական բնույթը, կամ երիտասարդների՝ առաջնային թիրախ լինելու հանգամանքը: