Ըստ Համաշխարհային բանկի՝ նավթի գները կարող են հայտնվել «անծանոթ ջրերում», եթե Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բռնության մակարդակը բարձրանա, փոխանցում է VOA-ն։ «Ապրանքային շուկաների հեռանկարներ» զեկույցում ՀԲ-ն նշել է, որ եթե հակամարտությունը չընդլայնվի, դրա ազդեցությունը նավթի գների վրա սահմանափակ կլինի: Այնուամենայնիվ, փաստաթղթում նշվում է, որ «եթե հակամարտությունը սրվի, ապրանքների գների հեռանկարը արագորեն կվատթարանա»: Նավթի շուկային երկակի սպառնալիք …

