50 մլն դրամ՝ Եռաբլուրի մայթեզրերի բարեկարգման համար․ ՊՆ-ի հրատապ գնումը

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարարությունն անցած տարեվերջին մեկ անձից հրատապ գնում է իրականացրել և 50 մլն դրամ վճարել «Աշկար» ՍՊ ընկերությանը՝ գերեզմանատների կառուցման աշխատանքների համար։ Այս հրատապ պայմանագիրը ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը կնքել է դեկտեմբերի 1-ին, իսկ աշխատանքների կատարման վերջնաժամկետը սահմանվել է 2023-ի դեկտեմբերի 20-ը։

Պետական գնումների էլեկտրոնային համակարգից Factor.am-ը տեղեկացավ, որ խոսքը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մայթեզրերի քանդման, բարեկարգման, բետոնային, մոնտաժային աշխատանքների մասին է։

Կարեն Բրուտյանը պաշտպանության փոխնախարար է նշանակվել 2021 թ-ի օգոստոսին՝ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի օրոք։ Պետական համակարգում աշխատում է 1998 թ-ից ի վեր։ Զբաղեցրել է ՊԵԿ փոխնախագահի (2016-2018թթ․), ֆինանսների փոխնախարարի պաշտոնները (2018-2021 թթ․)։ Բրուտյանի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրում ուշագրավ է կանխիկ գումարի հատվածը․ պաշտպանության փոխնախարարը հայտարարագրել է 55 մլն դրամ, 40 հազար ԱՄՆ դոլար և 50 հազար եվրո կանխիկ միջոցներ: Այսինքն՝ տասնամյակներ շարունակ պետական պաշտոններ զբաղեցնող Բրուտյանի ընդհանուր կանխիկ գումարը դոլարային արժեքով գերազանցում է 230 հազար ԱՄՆ դոլարը։ Ընդ որում՝ կանխիկի «սիրահար» է նաև Բրուտյանի կինը՝ Անի Մարգարյանը․ նա հայտարարագրել է 35 հազար դոլար, 15 հազար եվրո և 2 մլն դրամ կանխիկ գումար։

Կ․ Բրուտյանը «Ինտեր Լիմենս» ՓԲԸ-ի խորհրդի նախագահն էր (2011-2016 թթ․)։ 2018-ի իշխանափոխությունից հետո մամուլում մի շարք աղմկահարույց հրապարակումներ եղան, որ «Ինտեր Լիմենս» ընկերությունը տարիներ շարունակ փաստացի մենաշնորհային կարգավիճակով զբաղվել է պետական գնումների կազմակերպմամբ և գնումների գործընթացի վերաբերյալ խորհրդատվության տրամադրմամբ՝ ապահովելով մեծ շահույթներ: Նաև լուրեր էին տարածվել, որ ԱԱԾ-ն ֆինանսների նախարարությունում գնումների հետ կապված գործ է հարուցել, որում ներգրավված են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, պետության օրինական շահերին պատճառել են մոտ 1 մլրդ 700 մլն դրամի վնաս։ Այդ գործի շրջանակներում շրջանառվեց նաև Կ․ Բրուտյանի անունը, թեև հետագայում ԱԱԾ-ն չհաստատեց այդ հանգամանքը։

«Աշկար» ՍՊԸ-ի հիմնադիրն ու միակ բաժնետերը Չարենցավան համայնքի ավագանու անդամ, Հանրապետական կուսակցության Ֆանտանի սկզբնական կազմակերպության նախագահ Տարոն Եփրեմյանն է։ Նա ընկերությունը հիմնադրել է 2005թ.: Պետական գնումներին ակտիվ մասնակցել է 2018 և 2023 թթ-ին։ Օրինակ՝ անցած տարի ընկերությունը քաղաքաշինության կոմիտեի հետ 243 մլն դրամի պայմանագիր է կնքել Չարենցավանի բժշկական կենտրոնի մասնակի վերանորոգման մնացորդային աշխատանքների իրականացման համար, 24 մլն դրամ էլ ստացել է Չարենցավանի համայնքապետարանից՝ համայնքի փողոցների ասֆալտի փոսային նորոգման և բարեկարգման համար։

 

Գայանե Խաչատրյան