Ալիևը մեկ ամիս է՝ չի ընդունում Բաքվում ԱՄՆ նորանշանակ դեսպանի հավատարմագրերը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ընդունել է երեք երկրների՝ Պերուի, Լյուքսեմբուրգի և Ճապոնիայի դեսպանների հավատարմագրերը։ Ադրբեջանական Թուրան գործակալությունը գրում է, որ ի տարբերություն Ճապոնիայի՝ Պերուն և Լյուքսեմբուրգը դժվար թե Ադրբեջանի համար կարևոր երկրներ անվանվեն։ Ըստ լրատվամիջոցի՝ եթե հիշել, թե ինչպես էին Ադրբեջանի ԱԳՆ-ն և խորհրդարանի անդամները նախատում Լյուքսեմբուրգին հայանպաստ քաղաքականության համար, ապա Ալիևի շփումն այդ երկրի դեսպանի հետ դժվար է բացատրել։

Միևնույն ժամանակ, Ալիևն ընդգծված անտեսում է Ադրբեջան ժամանած և մեկ ամիս Բաքվում գտնվող ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբիին։ Ըստ երևույթին, պաշտոնական Բաքուն չի կարողանում «ներել» Պետքարտուղարության դեմարշը, որը հայտարարել էր Բաքվի հետ համագործակցությունից հրաժարվելու մասին՝ մինչև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչպես նաև Ազատության աջակցության ակտի 907-րդ փոփոխության ուժի մեջ մտնելը, որն արգելում է Ադրբեջանին պետական ​​օգնության տրամադրում։

«Ինչի՞ է ուզում հասնել նման վերաբերմունքով պաշտոնական Բաքուն՝ դժվար է ասել։ Սակայն իմանալով երկրի ղեկավարության բնավորությունն ու տրամադրությունները, դժվար չէ կռահել, որ Պետքարտուղարության գործողություններն ընդունվել են որպես անձնական վիրավորանք։ Դժվար է կռահել, թե որքան ժամանակ է պահանջվում, որպեսզի այս տրամադրությունները փոխվեն։ Սակայն պատմության մեջ արդեն եղել է դեպք, երբ Բաքուն Արևմուտքի հանդեպ իր կոշտ բացասական վերաբերմունքն արագորեն փոխարինել է հաշտեցմամբ, նույնիսկ օգնություն է խնդրել։ Դա եղել է 2008 թվականին, երբ Ռուսաստանն ագրեսիա էր իրականացրել Վրաստանի դեմ և ռմբակոծել Բաքու-Ջեհյան նավթամուղը։ Այդ ժամանակ Թուրքիայում էլ քրդերն էին նավթամուղը պայթեցրել։ Եվ Բաքուն «հանկարծ հասկացել էր», որ կարող է կորցնել ամեն ինչ՝ առանց «ատելի» Արևմուտքի աջակցության։ Սակայն հիմա Բաքվում, երևում է, որոշել են, որ Լյուքսեմբուրգն ավելի մեծ աջակցություն կցուցաբերի»,- գրում է լրատվամիջոցը։

Նշենք, որ ԱՄՆ նախկին դեսպաններին Ադրբեջանի ղեկավարությունն ընդունել է Բաքու ժամանելուն պես՝ Միացյալ Նահանգներն անվանելով «ռազմավարական գործընկեր», առանց որի աջակցության երկրի էներգետիկ նախագծերը հնարավոր չէր լինի իրականացնել:

Հավվելենք, որ ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարկ Լիբին Բաքու է ժամանել դեկտեմբերի 2-ի ուշ երեկոյան։ Դեկտեմբերի 15-ին նա իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։

Էմմա Չոբանյան