Նոյեմբերի 29-ին Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը իր հավատարմագրերը հանձնեց Նորին Մեծություն Բելգիայի թագավոր Ֆիլիպ I-ին: Այս մասին տեղեկացնում են Բելգիայում Հայաստանի դեսպանությունից։ «Թագավորական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ավարտին դեսպանն առանձնազրույց ունեցավ Բելգիայի Թագավորի հետ։ Վերջինիս ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացման և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ: Դեսպան Բալայանը անդրադարձավ …

