Ադրբեջանում նախագահի գրանցված թեկնածուների թիվը հասել է 3-ի․Ալիևի դեմ կպայքարեն իրեն աջակցող պատգավորները

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների համար գրանցել է Միլլի Մեջլիսի պատգամավորներ Զահիդ Օրուջի ու Ռազի Նուրուլլաևի թեկնածունները։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս որոշումը ԿԸՀ կայացրել է հունվարի 6-ին։ Այպիսով՝ նախագահի գրանցված թեկնածուների թիվը հասել է  երեքի։ Ավելի վաղ՝ 2023 թվականի դեկտեմբերի 30-ին, ԿԸՀ-ն գրանցել էր գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից։

Ընդհանուր առմամբ, առաջադրման հայտ է ներկայացրել նախագահի 17 թեկնածու։ Այսօր ժամը 18.00-ին լրանում է թեկնածուների գրանցման համար 40 հազար ընտրողի ստորագրությամբ փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը։

Նշենք, որ պատգամավորներ Օրուջն ու Նուրուլլաևը իրականում Իլհամ Ալիևի աջակիցներն են։ Սոցիալական հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ Օրուջը մասնակցել է նաև 2018 թվականի նախագահական ընտրություններին՝ հավաքելով 3,11 տոկոս ձայն։ Պատգամավոր Ռազի Նուրուլլաևի թեկնածությունն առաջադրել է նրա ղեկավարած «Ազգային ճակատ» կուսակցությունը։ Նա ևս մասնակցել էր 2018-ի նախագահական ընտրություններին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտում են նախագահական ընտրությունները։

Էմմա Չոբանյան