Ադրբեջանի ևս մեկ ընդդիմադիր կուսակցություն բոյկոտում է նախագահական ընտրությունները

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

Ադրբեջանի ևս մեկ ընդդիմադիր կուսակցություն հրաժարվել է մասնակցել փետրվարի 7-ին կայանալիք նախագահական արտահերթ ընտրություններին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանի Դասական Ժողովրդական Ճակատ ընդդիմադիր կուսակցությունը որոշումը կայացրել է դեկտեմբերի 23-ին կայացած արտահերթ համագումարում։ Հաղորդվում է, որ այս որոշումը պայմանավորված է «երկրում արդար քաղաքական մրցակցության համար պայմանների բացակայությամբ»։

«Մենք որոշեցինք չառաջադրել մեր թեկնածուին և չմասնակցել ընտրություններին, քանի որ բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովները գտնվում են իշխանությունների վերահսկողության տակ, բոլորը ղեկավարվում են իշխող կուսակցության նշանակած անձանց կողմից։ Ընդհանուր քաղաքական իրավիճակի, ընդդիմադիր կուսակցությունների համար ծայրահեղ սահմանափակ պայմանների համատեքստում ընտրություններին մասնակցությունը զրկվում է քաղաքական որևէ իմաստից»,- ասել է կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Միրմահմուդ Միրալիօղլուն։

Հիշեցնենք, որ մինչ այս էլ արտահերթ նախագահական ընտրությունները բոյկոտելու մասին էին հայտարարել «Մուսավաթ» ու «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցությունները։

Վերջին տվյալներով ընտրական հանձնաժողովը Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու 15 դիմում է ստացել,․ 7 հայտ արդեն հաստատվել է, 8-ն էլ գտնվում է հաստատման փուլում։ 7 գրանցված թեկնածուներից մեկը Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևն է։

Էմմա Չոբանյան