Ադրբեջանի ընդդիմությունը բոյկոտում է նախագահական ընտրությունները

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունները որոշել են բոյկոտել 2024 թվականի փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունները։ Մասնավորապես, Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը դեկտեմբերի 16-ին կայացած համագումարում որոշել է չմասնակցել նախագահական ընտրություններին։

«Ներկուսակցական քննարկումներից հետո որոշում է կայացվել բոյկոտել ընտրությունները։ Որոշմանը կողմ է քվեարկել համագումարի պատվիրակների բացարձակ մեծամասնությունը, դեմ՝ միայն երկու մասնակից»,- ասվում է հայտարարության մեջ։

Կուսակցությունն այս որոշումը բացատրում է երկրում ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար պայմանների բացակայությամբ։

«Մենք կողմ ենք ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններին և միշտ պահանջելու ենք նման արդար մրցակցություն։ Սակայն մենք չենք մասնակցի ֆարսին, որը կոչվում է «ընտրություն»։ «Ժողովրդավարության» այդ իմատացիային մենք մասնակից չենք դառնա»,- համագումարի ժամանակ հայտարարել է կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին։

Ավելի վաղ էլ ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունն էր հայտարարել ընտրություններին չմասնակցելու մասին։ Հայտարարության մեջ ասվում է, որ «Մուսավաթ»-ն իշխանություններին կոչ էր արել ընտրություններից առաջ ստեղծել ժողովրդավարական միջավայր, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, ապահովել հավաքների և խոսքի ազատություն, ապահովել բոլոր քաղաքական ուժերի ներկայացվածությունը ընտրական հանձնաժողովներում։ Սակայն այդ կոչերը ոչ միայն անտեսվել են, այլև արտահերթ նախագահական ընտրություններ նշանակվելուց հետո բռնաճնշումները սաստկացել են։

«Իշխանությունները հանկարծ արտահերթ ընտրություններ նշանակեցին՝ առանց նախնական հանրային քննարկումների։ Այսպիսով, նրանք նվազագույնի հասցրին ընդդիմության և բնակչության դեմոկրատական ​​հատվածի հնարավորությունները։ Սա վկայում է ընտրությունները պաշտոնական ընթացակարգի վերածելու իշխանությունների ցանկության մասին»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ այս ամենը հաշվի առնելով՝ «Մուսավաթը» որոշում է կայացրել ընտրություններին չմասնակցել։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում հաջորդ նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային 2025 թվականին։ Սակայն նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 7-ին հրամանագիր է ստորագրել 2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։

Էմմա Չոբանյան