2024-ի հունվարի 1-ից ֆունկցիոնալության գնահատում կանցնեն նաև հաշմանդամության գնահատման համար կրկնակի դիմած անձինք

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

ՀՀ ԱՍՀ նախարարությունից հիշեցնում են, որ 2024 թվականի հունվարի 1-ից բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն (բսփ) ֆունկցիոնալության գնահատում կանցնեն նաև հաշմանդամության գնահատման համար կրկնակի դիմած անձինք։

Մինչ այս ֆունկցիոնալության գնահատում անցնում էին 2023 թվականի փետրվարի 1-ից հաշմանդամության սահմանման համար առաջին անգամ դիմող անձինք։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՔԱՅԼԵՐԻ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝

Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո քաղաքացին անձը հաստատող փաստաթղթով պետք է դիմի իրեն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն (պոլիկլինիկա)։ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունը էլեկտրոնային առողջապահության համակարգում կձևավորի ուղեգիր և քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ, որոնք հասանելի կլինեն ֆունկցիոնալության գնահատման էլեկտրոնային e-disability համակարգում։

Այնուհետև քաղաքացին կարող է ֆունկցիոնալության գնահատման էլեկտրոնային e-disability համակարգում առցանց մուտքագրել դիմում կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ Դիմումը մուտքագրելուց հետո էլեկտրոնային համակարգը ինքնաշխատ՝ պատահականության սկզբունքով, կձևավորի անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողով։

Հանձնաժողովում ընդգրկված կլինեն ոչ միայն բժշկական, այլև հարբժշկական ծառայություններ մատուցող անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետներ։ Հաշմանդամության խմբերի և հաշմանդամ երեխա կարգավիճակի փոխարեն կսահմանվեն ֆունկցիոնալության սահմանափակման աստիճաններ՝ թեթև, միջին, ծանր և խորը։

Գնահատող բազմամասնագիտական հանձնաժողովը կմշակի նաև ծառայությունների անհատական ծրագիրը։ Անձի ֆունկցիոնալության գնահատման էլեկտրոնային համակարգում ինքնաշխատ եղանակով կձևավորվի ֆունկցիոնալության գնահատման որոշումը և ծառայությունների անհատական ծրագիրը։

Քաղաքացին փաստաթղթերին կարող է ծանոթանալ ինչպես իր էլեկտրոնային հասցեին ծանուցման եղանակով, այնպես էլ դիմելով Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրը սպասարկող տարածքային կենտրոն։