ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները հունվարի 8-ին հանդիպում են անցկացրել ամերիկյան պաշտպանական արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման թեման եղել է ամերիկյան առաջադեմ ռազմական տեխնոլոգիաներին Ուկրաինայի հասանելիության հեռանկարը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Խոսակցությունը եղել է մի շարք համակագերի, այդ թվում՝ անօդաչուների, ինչպես նաև հակառակորդի ԱԹՍ-ների …

