Մեքենա կայանելու շուրջ վեճն ավարտվել էր մարմնական վնասվածքներով

Լուրեր

11.06.2026 | 19:03
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
11.06.2026 | 18:53
ԱՄԷ առաջնորդները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին
11.06.2026 | 18:44
Կայա Կալլասը կարող է լքել պաշտոնը․ Ֆրանսիան և Գերմանիան ցանկանում են բարեփոխել ԵՄ դիվանագիտական ​​ծառայությունը․ FT
11.06.2026 | 18:29
ՌԴ հարձակման հետևանքով Կոնոտոպը մնացել է առանց էլեկտրաէներգիայի և ջրի, Պավլոգրադում վիրավորվել է 12 մարդ
11.06.2026 | 18:21
ՆԳՆ-ն 304,7 մլն դրամի՝ ձեռնաշղթաներ ձեռք կբերի․ հայտնի է օգտագործման նպատակը
11.06.2026 | 18:18
«Լուծարում՝ առանց պաշտոնական ծանուցման»․ ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը քաղաքական ենթատեքստ է տեսնում
11.06.2026 | 18:13
«Մայր Հայաստան»-ի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
11.06.2026 | 18:10
Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին // ՊՆ սպա է մահացել․ ԼՈՒՐԵՐ
11.06.2026 | 18:05
Մեր քաղաքացիներին պետք է սովորեցնենք «ձուկ որսալ»․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 17:58
Մխիթարյանն ընդգրկվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վատագույն տրանսֆերների թվում Գլեյզերների օրոք
11.06.2026 | 17:50
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այսօր «շատ ուժեղ» կհարվածի Իրանին, նաև սպառնացել գրավել Խարգ կղզին
11.06.2026 | 17:44
ԵԱ. Հայտնի են կանանց Հայաստանի Մ-17 և Մ-19 հավաքականների մրցակիցները
11.06.2026 | 17:33
«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակում է ՀՀ-ից բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը
11.06.2026 | 17:28
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
11.06.2026 | 17:20
Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել Արաքս գետի ջրային պաշարների բաշխման վերաբերյալ
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունվարի 8-ին` ժամը 11.08-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ գլխի և դաստակի վերքերով բուժօգնության է դիմել 42-ամյա տղամարդ: Ժամը 11.33-ին «Միքայելյան» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխել 31 և 56 տարեկան երկու տղամարդու:

«Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ծարավ Աղբյուրի փողոցի սուպերմարկետներից մեկի ավտոկայանատեղիում մեքենա կայանելու շուրջ վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված 31-ամյա և 56-ամյա տղամարդիկ ձեռքերով և ոտքերով հարվածներ էին հասցրել սուպերմարկետի 42-ամյա աշխատակցին, նա էլ կտրող-ծակող գործիքով հարվածներ էր հասցրել նրանց:

Երեք տղամարդուց էլ ընդունվել են հաղորդումներ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրության մեջ: