Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լիտվայի Սեյմասի՝ Հայաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Ողջունելով Սեյմասի պատգամավորների այցը Հայաստան՝ նախարարի տեղակալն ընդգծել է Լիտվայի հետ ներկա հարաբերությունների բարձր մակարդակն ու ձեռք բերված դինամիկան: Պարույր Հովհաննիսյանը կարևորել է երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի …

