Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսել են նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը․ այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը սկսել է 2024-ի առաջին ուսումնամարզական հավաքը, որը կտևի 14 օր։ Հավաքին են միացել նաև Լեհաստանի և Էստոնիայի ընտրանիները։
Ըմբիշները նախապատրասվում են փետրվարի 12-18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։