«Մայր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 26-ի նիստին: Այս մասին տեղեկացնում է խմբակցությունը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Փոխքաղաքապետերի նշանակման հարցով հոկտեմբերի 26-ին նշանակված Երևանի ավագանու արտահերթ նիստին «Մայր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի։ Խմբակցությունը, ինչպես որ քաղաքապետի ընտրության նիստի դեպքում, նպատակահարմար չի համարում մասնակցել նաև այս մեկին՝ քվորում չապահովելու նկատառումով: Մենք արձանագրում ենք, որ …

