Կոռուպցիոն սկանդալ ՔՊ-ում․ Փաշինյանի նախկին թիմակիցներին առնչվող քրգործ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
01.04.2026 | 20:14
Ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը
01.04.2026 | 20:00
Փաշինյանի թիկնապահը խփել է վարչապետին հարվածելու փորձ կատարած տղային․ նոր տեսանյութի հետքերով. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է հարուցվել, որն առնչվում է Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից Թաթուլ Ասիլյանին։ Նախաձեռնված քրեական վարույթի հիմքում ենթադրյալ կոռուպցիոն գործարքի մասին տեղեկություններն են։ Նախաքննական մարմինն առայժմ մանրամասներ չի հաղորդում վարույթից։ 

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախորդ տարվա նոյեմբերի 13-ին հայտնեց Թաթուլ Ասիլյանին, իսկ դեկտեմբերի 19-ին՝ Սարգիս Ալեքսանյանին և Արտուշ Եղիազարյանին ՔՊ-ից հեռացնելու մասին։

Կուսակցությունը որպես պատճառ նշեց կարգապահական բնույթի խախտումները՝ չմասնավորեցնելով, թե ինչ խախտումների մասին է խոսքը։ Այս թեման ստվերվեց՝ երկրում առկա անվտանգային խնդիրների ֆոնին։ Իսկ ահա ՔՊԿ-ի՝ Factor TV-ի աղբյուրները հայտնում են ենթադրյալ կոռուպցիոն գործարքների մասին։ Այդուհանդերձ,  նախկին ՔՊ-ականները քրեական վարույթով դեռ որևէ կարգավիճակ չունեն։

Ենթադրյալ կոռուպցիոն սկանդալի շուրջ ՔՊԿ վարչությունում քննարկում է եղել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Խնդիրն առնչվում է կառուցապատման ոլորտի ներկայացուցիչներից խոշոր չափի գումարներ վերցնելուն և շինաշխատանքերի հետ կապված որոշակի գործընթացներ առաջ մղելուն։  Կուսակցության մի քանի ներկայացուցիչներ Factor TV-ին փոխանցել են, որ կուսակցության վարչության նիստի ժամանակ Փաշինյանի հետ ունեցած քննարկման ընթացքում ենթադրյալ կաշառքի չափ նշվել է մի քանի հարյուր հազար դոլարը։ Ենթադրյալ կոռուպցիոն գործարքը բացահայտվել է, երբ կառուցապատման ոլորտին առնչվող մի տնտեսվարող գնացել է ՔՊԿ գրասենյակ և ցանկացել հանդիպել Նիկոլ Փաշինյանին։

Թաթուլ Ասիլյանը հերքում է իր ներգրավվածությունը կոռուպցիոն որևէ գործարքում՝ չնայած Հակակոռուպցիոն կոմիտեում վարույթ լինելու փաստին։ Ասիլյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ կուսակցությունից հեռացվել է արցախցիների մասին բացասական գրառումների համար։ Փաշինյանի նախկին թիմակիցը պարբերաբար առաջարկում էր ենթադրյալ կոռուպցիոն գործարքին առնչվող հարցեր չտալ։

Նախկին ՔՊ-ականը իրար հակասող պատասխաններ էր տալիս․ նախ ասում էր, որ Հակակոռուպցիոն կոմիտե դեռ չի հրավիրվել, հետո առանց ժամանակահատված հիշելու ասաց, որ հրավիրվել է, բայց հրաժարվեց պատճառների մասին խոսել։

ՔՊ-ից հեռացված մյուս նախկին կուսակցականի՝ Սարգիս Ալեքսանյանի հետ կապի դուրս գալ մեզ չհաջողվեց։ Իսկ իշխող ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը Factor TV-ի հետ զրույցում անուղղակի  հաստատեց ենթադրյալ կոռուպցիոն գործարքի մասին տեղեկությունները, երբ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ իրենց ընտրողների նկատմամբ ազնիվ չեն գտնվել ու կուսակցությունից հեռացնելու իրական պատճառները չեն նշել։

Ովքեր են ՔՊ-ից հեռացվածները և ինչով են զբաղվում

Թաթուլ Ասիլյանը բավականին ակտիվ է սոցալական հարթակներում։ Նա ֆեյսբուքյան էջը ողողված է Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Արայիկ Հարությունյանի, Խաչատուր Սուքիասյանի և այլ ՔՊ-ականների հետ լուսանկարներով։ Փաշինյանի իշխանության գալուց հետո Թաթուլ Ասիլյանն աշխատել է ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում որպես փորձագետ։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ 2022 թվականի հուլիսին հիմնադրել և տնօրինում է «Միկա Շին» ՍՊԸ-ն։ Ընկերությունը նույն թվականի սեպտեմբերին և նոյեմբերին Քաղաքաշինության կոմիտեից բնակելի, հասարակական և արտադրական շենքեր կառուցելու թույլտվություն է ստացել։

Ասիլյանի ընկերությունը գրանցված է Երևանի Խուդյակովի 136/1 հասցեում։ Factor TV-ն ընտրողների ռեգիստրի միջոցով պարզեց, որ այս հասցեում հաշվառված է Ավանի նախկին փոխթաղապետ Ներսես Պողոսյանը, որի անունը ևս կապվում էր սկանդալի հետ։ Հիշեցնենք՝ Պողոսյանի մոտ կաթուցիչ էր հայտնաբերվել, որից հետո հարուցվել էր քրգործ, իսկ ավելի վաղ նա բերման էր ենթարկվել թմրանյութ պահելու կասկածանքով։ 

Դատալեքսից էլ տեղեկանում ենք, որ Թաթուլ Ասիլյանը դատվածություն ունի։ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով և տուգանել 340 հազար դրամով։ Պատճառը Թաթուլ Ասիլյանի՝ առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա վարելն է։

ՔՊ-ից հեռացված Սարգիս Գագիկի Ալեքսանյանը և Արտուշ Թևոսի Եղիազարյանն էլ  2023 թվականի մարտին հիմնադրել են «Արտ և Սաք» ընկերությունը։ Յուրաքանչյուրի մասնաբաժինը կազմում է 50 տոկոս։

Սարգիս Ալեքսանյանն, ըստ Դատալեքսի, 2017 թվականին դատարանի որոշմամբ մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու համար, դատապարտվել է հինգ տարի ազատազրկման, սակայն, կիրառվել է փորձաշրջան երեք տարի ժամկետով։

Նիկոլ Փաշինյանը դեռ հեղափոխական հարթակներից հայտարարում էր կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի մասին։ Արդյո՞ք ՔՊ-ականներին առնչվող քրեական վարույթի բոլոր մանրամասները հայտնի կդառնան հասարակությանը, թե հաշվի առնելով  նախկին թիմակից լինելու գործոնը, իրավապահները կշարունակեն լռել այս թեմայով, ժամանակը ցույց կտա։ 

Նարեկ Կիրակոսյան