Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարություն, որտեղ տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության պետական օրհներգերը․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Այնուհետև մեկնարկել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել …

