ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե արդյոք զինծառայողների ատեստացիոն գործընթացի ժամանակ հաշվի առնվել է այն հարցը, որ պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողները չեն կարողանալու ատեստացիոն պահանջները բավարարել: «Նրանք ովքեր մարտական գործողությունների բերումով ունեն վիրավորում, և դա արձանագրված է համապատասխան ծառայության կողմից, այդ անձինք ատեստավորման ժամանակ …