Երևանում 2024թ. մշակութային բացառիկ նախագծեր կիրականացվեն․ քաղաքապետարան
Մշակույթ
31.01.2024 | 13:59Երևանում 2024թ. մշակութային բացառիկ նախագծեր կիրականացվեն․ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
Գարնանը Երևան է հրավիրվել Անգլիայի ազգային բալետը՝ «Ժիզել» ներկայացմամբ:
Թատրոնի համաշխարհային օրը կնշվի «Գիշերը թատրոնում» ծրագրով: Արվեստասերները հնարավորություն կունենան լինել հետնաբեմում, շփվել սիրված արտիստների հետ:
Աշնանը կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի բացօթյա փառատոն:
Իսկ առաջիկայում՝ փետրվարի 12-ին, «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգն է: