Արդյոք ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելու հիմք կա․ Աղեկյանը պնդում է՝ իրավունք չունեն

Լուրեր

10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Համացանցային լրատվամիջոցների մեկը, իր աղբյուներին հղում անելով, գրում է, որ Երևանի ավագանին պատրաստվում է մանդատից զրկել «նիստերից և քվեարկություններից խրոնիկ բացակայող ավագանու երկու կին անդամների՝ Սոնա Աղեկյանին և Նարե-Սոսեին, երկուսն էլ՝ «Մայր Հայաստան» դաշինքից»։

2023-ի ընտրություններից հետո ձևավորված ավագանին մինչ օրս գումարել է 6 նիստ՝ այդ թվում քաղաքապետի երդման արարողությունը, որը հատուկ նիստ է համարվում։ Factor TV-ն պարզել է՝ Սոնա Աղեկյանը ներկա չի եղել քաղաքապետի երդմնակալության արարողությանը, ավագանու առաջին նիստին, որի ժամանակ քաղաքապետ է ընտրվել, արտահերթ նիստին, որի ժամանակ փոխքաղաքապետեր են ընտրվել։ Նոյեմբերի 21-ի հերթական նիստին Աղեկյանը ներկա է եղել․ հենց այս նիստի ժամանակ միջադեպ էր եղել նրա և ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի միջև։ Միջադեպը հետո վերաճել էր ծեծկռտուքի, անգամ վարչական շրջանների ղեկավարներն էին մասնակից դարձել։ Ընդհատված նիստը շարունակվեց հաջորդ օրը՝ նոյեմբերի 22-ին, որին Աղեկյանը դարձյալ ներկա է եղել։ Ավագանու առաջին նստաշրջանի վերջին նիստը դեկտեմբերի 26-ին էր, որին մասնակցում էր «Մայր Հայաստան» խմբակցությունը՝ այդ թվում Սոնա Աղեկյանը։ Խմբակցությունը չի մասնակցել կարմիր գծերում մեքենա կայանելու վճարի թանկացման վերաբերյալ հարցի քվեարկությանը։ Ստացվում է՝ ավագանու 1-ին նստաշրջանի 6 նիստերից Սոնա Աղեկյանը ներկա չի եղել 3-ին։

Երևան քաղաքում ՏԻՄ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվում է՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից:

«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ իրավունք չունեն այս փուլում իրենց զրկել մանդատից։

«Ճիշտ է, ես հասկանում եմ, որ իրենց դա շատ ցանկալի է և շատ հաճելի, բայց այս պարագայում իրենք դեռ դրա իրավունքը չունեն, մենք առիթը չենք տվել»,- ասաց Սոնա Աղեկյանը։

Ինչպես ընդդիմադիր մյուս երկու խմբակցությունները՝ «Ազգային առաջընթացն» ու «Հանրային ձայնը», այնպես էլ «Մայր Հայաստան» խմբակցությունը չեն մասնակցել քաղաքապետի երդման արարողությանը, քանի որ, ինչպես նշում են, տեղեկացված և հրավիրված չեն եղել, որի արդյունքում երդմանը քվորում չի ապահովվել, ուստի՝ իրենք քաղաքապետի երդումը համարում են ոչ իրավազոր։ «Մայր Հայաստան» խմբակցությունը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ վիճարկելով, որ Տիգրան Ավինյանը օրենքին համապատասխան կարգով է ստանձնել քաղաքապետի լիազորությունները։ Խմբակցությունը պահանջում է անցկացնել քաղաքապետի նոր երդմնակալության արարողակարգի նիստ։

Իսկ առաջին նիստին և արտահերթ նիստին չմասնակցելու մասին խմբակցությունը հայտարարել էր նախապես՝ այդկերպ բոյկոտելով նիստը, և փորձելով թույլ չտալ, որ քաղաքապետ ընտրվի Տիգրան Ավինյանը։

Նշենք, որ ավագանու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հայտնել էին, որ «քաղաքապետի երդման արարողությունը արարողակարգային նիստ է, որի ժամանակ որևէ որոշում ավագանին չի ընդունել, հետևաբար, որպես այդպիսին իրավազորության հարց չկա»։

Նշենք նաև, որ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության մյուս անդամը՝ Նարինե Հայրապետյանը (Նարե-Սոսե) Հայաստանում չէ․ նա քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից։ Մինչ այդ, Հայրապետյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, պնդելով, որ իրեն առևանգել են։ Օրերս տարածված տեսաուղերձում Հայրապետյանն ասել է, որ ոստիկանական բաժանմունքում իր նկատմանբ ճնշումներ են եղել, որպեսզի փոխի ցուցմունքը, իսկ ինքը հեռացել է Հայաստանից, քանի որ կյանքին վտանգ էր սպառնում։

Արփի Հակոբյան