Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը հայտարարություն է տարածել 2024 թվականի փետրվարի 7-ին նախանշված արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Մասնավորապես, Ազգային խորհուրդն ուշադրություն է հրավիրում արտահերթ ընտրություններն առանց հանրային քննարկման նշանակելու փաստի վրա։ Ըստ նրանց՝ միայն Իլհամ Ալիևին և նրա ընտանիքի անդամներին են հայտնի 2025 թվականի ապրիլին կայանալիք ընտրությունները վաղաժամկետ անցկացնելու պատճառները։ «Երկրի հանրությունը …

