«Ամեն ինչի կարիք ունենք»․ արցախցի Գրիգորյանների 9 հոգանոց ընտանիքն ապրում է ծանր պայմաններում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Արցախցի 7-ամյա Գոռը Գրիգորյան բազմանդամ ընտանիքի 5 երեխաներից մեկն է։ Սեպտեմբերյան պատերազմը դեռ թարմ է փոքրիկ տղայի հիշողություններում։ Հիմա չեն վախենում, բայց ընտանիքի ավագ դուստրը՝ Զոյան, խոր հոգոց հանելով ասում է՝ էստեղ ապահով է, բայց լավ չէ։

Ընտանիքի ավագ անդամներն ավելի ծանր են տանում Արցախից բռնի տեղահանությունը․ նրանք դողացող ձայնով են խոսում կորցրած հայրենիքի մասին։

87-ամյա Սուրիկ պապն ընտանիքի ավագն է․ ողջ կյանքն ապրել է Մարտակերտի Աշան գյուղում, հասցրել է 4 պատերազմ տեսնել, մասնակցել դրանցից երկուսին։ Ասում է՝ կնճիռներից յուրաքանչյուրը պատերազմի մեկ օրվա հետևանքն է, իսկ ամենախորը կնճիռը սեպտեմբերի 19-ը բերեց։

Ինչպես արցախցիների մեծ մասը, այնպես էլ Գրիգորյան ընտանիքը մեծ հույսեր էր կապում ռուս խաղաղապահների հետ։ 67-ամյա Զոյա Գրիգորյանն ասում է՝ չէին հավատում նման զարգացումների։

Արթուրը Տիկին Զոյայի և Սուրիկ պապի 7 զավակներից մեկն է․ 44-օրյա պատերազմին մասնակցելուց հետո համալրել էր աշխարհազորայինների շարքերը։ Սեպտեմբերի 19-ին հակառակորդի գրոհի ելքը կանխորոշված է համարում, իսկ ռուս խաղաղապահների անգործությունից հիասթափված է։

Գրիգորյան ընտանիքը գաղթի ճամփան բռնում է սեպտեմբերի 29-ին։ Ճանապարհը մինչև Գորիս երեք օր է տևում, իսկ մեկ օր անց արդեն Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում են հաստատվում, որտեղ ամսական 100 հազար դրամով կարողանում են կիսաքանդ մի տուն վարձակալել։

Ընտանիքն արդեն մեկ ամիս է՝ չի ստացել պետության կողմից տրամադրվող 50 հազարական դրամները, ինչն ավելի է ծանրացնում սոցիալական վիճակը։  Բացի դրանից՝  ստիպված են երեխաներից մեկին առողջական խնդիրների պատճառով պարբերաբար Երևան՝ հիվանդանոց տանել։

Դիանայի համար տեղի ունեցածը կրկնակի ցավալի է, քանի որ Արցախում է թողել  ծնողների շիրիմները։ Արցախ վերադարձ են փափագում նաև փոքրիկները։ Մայրը պատմում է՝ երեխաներն ամբողջ օրը  վերադարձի մասին են խոսում ու հայրենասիրական երգեր երգում։

Մեծահասակներն իրենց վերադարձն Արցախ հնարավոր են համարում միայն այն դեպքում, եթե ադրբեջանցիների հետ առնչություն չունենան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան